Դասավանդիր մեզ հետ միասին

Ծանոթանա՞նք

Հեղինակ, ով նվիրվելով իր աշխատանքին, չի խնայել իր ողջ պոտենցիալը, ներ է դրել իր ողջ ուժերը և արդյունքում, ինքնուրույն կատարելով մոտ 10 հոգու աշխատանք, ստեղծել է մի պրոյեկտ, որը բացի իր հիմնադրման 4 տարիների ընթացքում ՀՀ և ԱՊՀ IT ոլորտի աշխատաշուկայի համար մրցունակ և պահանջված աշխատակիցներ ու բազմաթիվ սթարթափների հիմնադիրներ ձևաորեելուց, նաև ունի բազմաթիվ որակյալ մասնագետների կարիք և աշխատատեղեր նրանց համար:

Մոտավորապես 2016 թվականի սկզբերն էր, երբ հարցման ֆորման տեղադրեցինք Galent.am կայքում։
Այսօր արդեն ունենք այսպիսի արդյունք։

Պահանջարկ Պահանջարկ
Մեր առավելույունները
4 տարվա փորձ

4 տարի շուկայում

Եթե կա լավագույն փորձ այս ոլորտում գործունեություն ծավալելու, ապա այն ձևավորվել է մեզ մոտ:

Բազմաթիվ ուսանողներ

15000+ ուսանողներ

Ուսանողների աճող բազա, որի սպասարկման համար միշտ պետք են լինելու մասնագետներ:

Պահանջարկ

Պահանջված գործունեություն

Նոր ձևավորվող ոլորտ, որտեղ պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը:

Ինչո՞ւ համագործակցել մեզ հետ
Ձեր 4 հիմնական շահերը։

Galent.am-ն արդեն 4 տարի է, ինչ մատուցում է պրոֆեսիոնալ մակարդակի որակյալ դասընթացներ IT ոլորտի ամենապահանջված ուղղվածություններով։ Մեծ ջանքերի շնորհիվ արդյունքի հասցնելով հազարավոր ուսանողների, մեր թիմը իր ծառայությունների շրջանակները ընդլայնելու նպատակներով հրավիրում է համագործակցելու տաղանդավոր և կայացած մասնագետների, ովքեր նույնպես կդասավանդեն մեզ հետ միասին:

Միջավայր, որտեղ խոհանոցից բացի կա նաև հանգստյան ժամեր վայելելու հնարավորություն քաղցրավենիքի, սուրճի, հյութի կամ այլ ըմպելիքների առկայությամբ: Միջավայրը նաև հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և գույքով։ Իսկ բարեհամբյուր և ոգեշնչող մթնոլորտը կնպաստի հեշտ ադապտացվել կոլեկտիվին ու մաքսիմալ կենտրոնանալ կարևոր աշխատանք կատարելու ժամանակ։

Ապահովելով բարձր աշխատավարձ և ունենալով ուսուցիչների վերապատրաստման սխեմա, կարող ենք մեր թիմ ընդգրկել նաև այնպիսի մասնագետների, ովքեր չունեն դասավանդման փորձ և համապատասխան մանկավարժական կրթություն, բայց ցանկանում են դասավանդել և ունեն ձգտում իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցելու մեր ուսանողների մեծ լսարանին։

Երկար տարիների ընթացքում GALENT պրոյեկտը ձեռք է բերել անուն, որն ասոցացվում է որակի հետ։ Իսկ մենք չենք պատրաստվում «խաղալ» այդ անվան հետ: Այդ իսկ պատճառով համագործակցում ենք միայն լավագույնների հետ և ապահովում նրանց բարենպաստ պայմաններով ու բարձր աշխատավարձով:

Բացի նրանից, որ մեր ծավալած գործունեության նպատակով արդեն մշակված է անհրաժեշտ սխեմա, ֆունկցիոնալ, առկա են անհրաժեշտ տեխնիկայով հագեցած տարածքներ՝ թե օնլայն ֆորմատով, և թե խմբակային ու անհատական ֆորմատներով դասավանդելու համար, նաև մեզ հետ համագործակցելով Դուք ձեռք կբերեք որակավորված մասնագետի համբավ, կունենաք ճանաչվածություն, որը բնականաբար կնպաստի նաև կայացած այլ ընկերույունների կողմից բավականին լավ պայմաններով աշխատանքի հրավեր ստանալուն։

GALENT-ը Ձեր առաջ կբացի մեծ հեռանկարներ, ձեռք կբերեք համապատասխան աշխատանքային փորձ և հմտություններ, որն օգտագործելով կկարողանաք հասնել բավականին լուրջ բարձունքների այն սեգմենտում, որտեղ մասնագիտացել եք։

Հետաքրքիր աշխատանք, որն ունիկալ է և նոր իր տեսակով: Չկան ստանդարտներ, չկան սահմաններ, չկան նաև արգելքներ: Անդադար արարելով, նորարարույուններ ներմուծելով և արդյունքին հետևելով գիտակցում ես, որ քո արած գործն ամեն անգամ հասնում է իր թիրախին:

Յուրաքանչյուր նոր աշխատանքային փուլը տարբերվում է նախորդից, որը չի հոգնացնում և ձանձրացնում: Ամեն անգամ կատարում ես էլ ավելի հետաքրքիր աշխատանք, որը դառնում է քո հիմնական շարժիչ ուժը: Իսկ ադեկվատ անձանցից ձևավորված մթնոլորտը պարզապես ոգեշնչում է:

Կոնտակտային տվյալներ

Հեռ.` (011) 22-03-44, (098) 49-21-53
Հասցե.` Երևան, Տպագրիչների փողոց 5, 13/1 (Ալեքսի դիմացը)